Դասընթացն անդրադառնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մշակութային պատմությանը՝ կենտրոնանալով դրա վերաներկայման (ռեպրեզենտացիա) պատմության, ձևերի և խնդիրների վրա: Մասնավորապես ավելի մանրամասն կքննարկվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաներկայման ֆոտոլրագրողական և արվեստային փորձերը:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է 3 մասից՝ 60 րոպե տևողությամբ, որոնք տեղի կունենան ամեն հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, 9-ին և 16-ին, ժամը 19։00-ին։
Դաս 1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակիրճ մշակութային պատմությունը և վերաներկայման խնդիրները
Դաս 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաներկայման ֆոտոլրագրողական փորձերը և այլընտրանքային ռազմավարությունները
Դաս 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին անդրադարձի արվեստային ռազմավարությունները