Այս դասընթացի նպատակն է հակիրճ, բայց համապարփակ տեղեկություն փոխանցել սեռական առողջության մասին՝ այն ամենը, ինչ մենք «պարտավոր» ենք իմանալ: Սեռական առողջության թեման հաճախ մնում է ստվերում, քանի որ այն սովորաբար չի շոշափվում ո՛չ տանը, ո՛չ կրթօջախներում, ինչի արդյունքում մեր հասարակության ստվար հատվածը ունենում է միայն կցկտուր և հաճախ ոչ ճշգրիտ տեղեկություն հարցի շուրջ: Այս դասընթացը կոչված է հիմնային տեղեկություն փոխանցել լսարանին՝ ստեղծելով հիմք հետագայում թեմայի՝ ավելի խորքային ուսումանսիրության համար:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը կազմված է 4 դասերից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը՝ 50-60 րոպե է: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է, շաբաթական մեկ անգամ:
Դաս 1. Ներածություն, սեռական օրգանների անատոմիա, ֆիզիոլոգիա, հիգիենա
Դաս 2. Սեռահասունություն, ֆիզիոլոգիական և հոգեբանական բնութագրիչներ
Դաս 3. Սեռական հարաբերություններ, սեռական և վերարտադրողական իրավունք
Դաս 4. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, հակաբեղմնավորման միջոցներ
Դասընթացի ընթացքում կանդրադառնանք բոլոր այն հարցերին, որոնք սովորաբար մնում են լուսանքից այն կողմ: Մասնակիցները նույնպես հնարավորություն կունենան բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերն ու հուսով ենք, ստանալու լիարժեք պատասխաններ: