Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանը ներկայացնում է Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածներին տրապադրվող պետական աջակցության ծրագրերը։
- 2020թ. հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն աջակցության կենտրոններ, որոնք ընտանիքում բռնությունից տուժած անձանց կտրամադրեն օրենքով սահմանված անհրաժեշտ ծառայությունները։
- Նախատեսվում է 2020 թվականի ընթացքում ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 1800 անձանց, անհրաժեշտության դեպքում նրանց խնամքի տակ եղած անձանց տրամադրել օրենքով սահմանված անհրաժեշտ աջակցություններ: ՀՀ կառավարության որոշման համաձայն ընտանիքում բռնության ենթարկված անձին տրվում է ֆինանսական աջակցություն՝ ոչ ավելի, քան 150.0 հազ. դրամի չափով:
- Նախատեսվում է ստեղծել 2 ապաստարան՝ ընտանիքում բռնությունից տուժած անձանց համար:
- 2020-ին նախատեսվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի լրամշակում և դրա հիման վրա կիրարկման մեխանիզմների լրամշակում, որտեղ հստակեցվելու են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկման մեխանիզմները:
- ՀՀ կառավարության որոշման համաձայն 2020 թվականին Հայաստանում առաջին անգամ կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ
- Գործում է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ, որը սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ։