Հեռուստաֆիլմերում և հեռուստասերիալներում նկատվում է կանանց նկատմամբ բռնության նորմալիզացում, վտանգավոր կարծրատիպերի ամրագրում և կանանց բավական թեթև կերպարների ներկայացում։ Հումորային տեսարաններում կանայք ներկայացվում են խիստ խտրական և կարծրատիպային։ Գովազդներում շատ հաճախ ներկայացվում է նաև կանանց կախյալ և ստորադաս բնույթը։ Շատ հաճախ տղամարդիկ փող վաստակողներ են, իսկ կանայք՝ դրանք ծախսողներ, իսկ լրատվականները հաճախ ստանձնում են բռնության ենթարկված անձին մեղադրողի դերը։ Շատ հաճախ բռնություն գործադրողը ներկայացվում է, որպես խանդոտ ամուսին, հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդ, որը կարծես թե մեղմում է նրա հանցանքը։ Այս ամենի մասին խոսում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը և խորհուրդ տալիս, թե ինչպես է հնարավոր կանանց և տղամարդկանց արժանապատվությունը հարգելու և իրական բազմազանությունը ներկայացնելու միջոցով հասնել ոչ խտրական հասարակության։
Հավելյալ հղումներ
Կնասպանությունը հայաստանում. լուռ համաճարակ (զեկույց, 2016թ․)
«Լռեցված ձայներ». կնասպանությունը հայաստանում (զեկույց, 2018թ․)
Գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ Հայաստանի լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար ուղեցույց, 2020թ․