Դասընթացներ

Ընտանեկան բռնության խնդրի շուրջ կանանց տեսակետները

Ընտանեկան բռնության խնդրի շուրջ կանանց տեսակետները
10
Օգս, 2020
Դասընթացավար

Մարիամ Խալաթյան

Սոցիոլոգ Մարիամ Խալաթյանը ստացել մագիստրոսի աստիճան Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն բաժնում։ Նա ունի նաև հետազոտական աշխատանքների, մեդիա մոնիտորինգի հարուստ և բազմամյա փորձ։ 2016 թ-ից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպությունում, որտեղ իրականացնում է հետազոտություններ՝ սեռականության, խաղաղության-պատերազմի, ընտանեկան բռնության, քաղաքացիական հասարակության տարբեր հիմնահարցերի շուրջ։

Ինքնուս առցանց դասընթացների շարքի այս տեսանյութում սոցիոլոգ Մարիամ Խալաթյանը ներկայացնում է ընտանեկան բռնության շուրջ կանանց տեսակետների և վերաբերմունքի մասին, որոնք պարզ են դարձել «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ի և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքում։

Տեսանյութում խոսվում է գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց շրջանում բռնության շուրջ ընկալման տարբերությունների մասին, բռնության տեսակների ընկալման և ձևակերպումների մասին, ինչպես նաև թե՝ ինչո՞վ է պայմանավորված  կանանց ընկալումները ընտանեկան բռնության շուրջ։

Հղում

Խոսելով կանանց հետ ընտանեկան բռնության խնդրի շուրջ. Կանանց կարծիքները եւ կարիքները
http://socioscope.am/archives/1478

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 10 րոպե