Սոցիոլոգ Մարիամ Խալաթյանը տեսանյութում ներկայացնում է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները, մասնավորապես՝ սահմանամերձ համայնքներում իրավունքի ընկալումների ու սահմանումների մասին։
Սահմանամերձ համայնքներում կյանքի իրավունքը մարդկանց համար առաջնային է, պատերազմի վտանգն էլ բավական իրական։ Այնուամենայնիվ, թե՛ միջին տարիքի և թե՛ մեծահասակները կիսվել են որպես քաղաքացի իրենց ունեցած իրավունքների և քաղաքացի լինելու իրենց պատկերացումների մասին, որոնք դրսևորովում են ազատ ընտրություններին մասնակցելով, ընտրած թեկնածուի գործունեությանը հետևելով և պահանջատեր քաղաքացի լինելով։
Հղում
Իրավունքի սահման(ում)ները սահմանին մոտ
http://socioscope.am/archives/1673