Դասընթացը նախատեսված է ծնողների համար, որի նպատակն է իրազեկել ծնողներին, իրենց երեխաների հետ սեռականության մասին խոսելու կարևորության մասին, ինչպես նաև տրամադրել պրակտիկ ուղենիշներ և գիտելիքներ այդ գործընթացը կազմակերպելու համար։
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է մեկ հանդիպումից, որի ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝
– Երբ և ինչպես սկսել խոսակցությունը սեռականության մասին:
– Սեռականության փուլեր և տարիքային առանձնահատկություններ:
– Ինչպես պատասխանել այն հարցերին, որոնք երեխաները ուղղում են ծնողներին: