Դեպրեսիայի ռիսկային խմբում առանձնակի տեղ են գրավում ԼԳԲՏ անձինք: Այսպես, լեսբի, գեյ կամ տրանսգենդեր մարդիկ դեպրեսիայի նկատմամբ մոտ երեք անգամ ավելի բարձ ռիսկ ունեն, քան ընդհանուր բնակչությունը: Խտրականությունը, անձնական կյանքի բացահայտման և ընտանիքի կամ շրջապատի կողմից չընդունված լինելու վախը, ինքնաճանաչման դժվարությունները, բուլինգը, ատելության մթնոլորտը բազզմաթիբ գործոններից մի քանիսն են, որոնք մեծացնում են ԼԳԲՏ մարդկանց մոտ դեպրեսիայի ռիսկը: Իր հերթին դեպրեսիան ազդում է մարդկանց կյանքի որակի, աշխատանքի արդյունավետություն և սոցիալական վարքի վրա:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դեպրեսիայի դասընթացը կազմված է մեկ հանդիպումից, որի ընթացքում
– Կծանոթանանք դեպրեսիայի պատճառների և դրա ախտանշանների հետ:
– Կխոսենք դեպրեսիայի կանխարգելման ուղիների, իսկ դեպրեսիայի նշանների առկայության դեպքում դրանց վերացման քայլերի մասին:
– Առանձին կանդրադառնանք ԼԳԲՏ անձանց մոտ դեպրեսիայի առանձնահատկություններին:
։