Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց նկատմամբ խարանի, խտրականության և դրանց հետ անմիջականորեն կապված կարծրատիպային մոտեցումների հետևանքով մեր հասարակությունում ամրապնդված է այն կարծիքը, որ իրականում ծանր քրոնիկական հիվանդությամբ տառապող այս անձանց անհրաժեշտ է ոչ թե օգնություն տրամադրել, այլ, առաջին հերթին, հասարակությունից մեկուսացնել:
Դասընթացի նպատակն է ներկայացնել, որ թմրամիջոցներ գործածող անձանց հասարակությունից օտարացումն ու մեկուսացումը որևէ կերպ չեն նպաստում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը՝ առաջացնում են է՛լ ավելի մեծ խոչընդոտներ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց բուժման, ինչպես նաև բնակչության շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման ճանապարհին:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափը.
Դասընթացի ընթացքում ներկայացվելու են թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ խարանի և խտրական վերաբերմունքի հիմնական պատճառները, դրանց բացառմանն ուղղված արդյունավետ քայլերի հնարավորությունները, ինչպես նաև ներպետական իրավական ակտերում օգտագործվող եզրույթների կիրառության համաչափությունը ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված մոտեցումների հետ։