Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլյա Ազատյանն այս տեսանյութում խոսում է ընտանեկան բռնության միֆերի մասին և մեկնաբանում, թե ինչու են դրանք միֆեր և իրականությանը չեն համապատասխանում։
Տեսանյութում քննարկված միֆերը և մեկնաբանությունները ստորև՝
- Կինն է դրդել տղամարդուն կնոջը ենթարկել բռնության: Ընտանիքում անդամները կարող են քննարկել կամ երբեմն էլ վիճել բայց այն երբեք չպետ է վերածվի բռնության: Ընտանեկան բռնությունը պահի տակ «հունից դուրս գալու» արդյունք չէ: Այն կրկնվելու է և ուժգնանալու: Բռնության զոհերը շատ հաճախ չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունենում, և իրենց են մեղադորւմ կատարվածի մեջ:
- Ծեծում է բայց լավ հայր է: Եթե ընտանիքում կա բռնություն, ուրեմն երեխան ապրում է անառողջ միջավայրում, զգում է ստորադասված և անտեսված:
- Դա ընտանիքի ներքին գործն է : Կինը տղամարդու սեփականությունը չէ, այլ քաղաքացի ով պաշտպանված է օրենքներով: Որոշ մարդիկ հավատում են, որ նա, ով նյութապես ապահովում ընտանիքից է, իրավունք ունի վերահսկել և իշխել: Սա նույնպես անառողջ մթնոլորտ է: Ոչ ոք իրավունք չունի վերահսկել մեկ ուրիշին:
- Տղամարդիկ էլ են ենթարկվում բռնության: Վիճակագրության համաձայն 96 տոկոսը կանայք են, տղամարդկանցը հիմնականում հոգեբանական է: Կանայք չպետք է մտածեն կամ հուսան, որ բռնարար հարաբերությունները կարող են փոխվել. սա երբեք չի ավարտվում, երբեմն ավելի է ուժգնանում:
- Եթե այդքան վատ է ինչու չի բաժանվում: Կինը հիմնականում չունի տնտեսական անկախություն և տարիների ընթացքում ձեռք բերել նեքնայնացված ինքնաստորադասում:
- Բռնություն լինում է հեռավոր գյուղերում և անապահով ընտանիքներում: Ընտանեկան բռնությունը ի հայտ է գալիս ցանկացած ընտանիքում ` հարուստ, աղքատ, կրթված, անկիրթ, հավատացյալ կամ ոչ:
- Եսիմ ինչ չէր, մեկ ապտակ էր: Անգամ մեկ ապտակը, մեկ հարվածը կարող է ֆատալ հետևանքներ ունենալ: Հետևաբար, յուրաքանչյուր բռնության ակտ պետք է դատապարտվի: Ընտանեկան բռնությունը էսկալացիա է ապրում ժամանակի և ինտենսիվության մեջ: