Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման իրավունքը, և օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և դրանց մատուցման կարգը:
ՀՀ կառավարությունը սահմանել է բնակչության այն խմբերը, որոնք ստանում են անվճար բուժում, նաև լրիվ կամ մասնակի փոխհատուցվող դեղերի ցանկը, դրանց ստացման կարգը և այլն։
Այս ամենի մասին խոսում է իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը։
Ամբողջությամբ փոխհատուցվում են օրինակ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող երեխաների դեղերը, իսկ մասնակի այսինքն 50 տոկոսով փոխհատուցվում են օրինակ՝ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, բռնադատվածների, միայնակ չաշխատող կենսաթոշակառուների դեղերը և այլն։
Տեսանյութում Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը նաև ներկայացնում է, թե որ հիվանդություններն են ՀՀ-ում բուժվում ամբողջությամբ անվճար կարգով, և ինչպես ստանալ անվճար բուժում ու անհրաժեշտ դեղեր։