ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկանալով անձինք տարբեր հոգեբանական ապրումների միջով են անցնում, բացի այդ ունենում են նաև բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ ապագա է ինձ սպասվում, բուժվո՞ւմ է ՄԻԱՎ-ը թե ոչ, արդյո՞ք կարող եմ ամուսնանալ և առողջ երեխաներ ունենալ և այլն։
Տեսանյութում այս թեման հոգեբանության տեսանկունից մեկնաբանում է հոգեբան Լիլիթ Ավետիսյանը, իսկ կյանքին և ապրելակերպին առնչվող տեսանկյունից մեկնաբանում է՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքի անդամների աջակցությամբ ավելի քան 10 տարի զբաղվող Ժենյա Մայիլյանը։