Այս տեսանյութում Արուսիկ Օհանյանը խոսում է իրավապաշտպանների դերի և նրանց գործունեության նշանակության, ինչպես նաև առկա խոչընդոտների մասին։ Նա ներկայացնում է «Իրավապաշտպանների իրավունքները» կոչվող գրքույկում տեղ գտած 16 նորմերը, որոնք վերցված են իրավապաշտպանների ու նրանց գործունեությանը վերաբերվող շրջադարձային բանաձևերի բովանդակությունից և հակիրճ բնութագրված են։ Գրքույկը ներկայացնում է իրավապաշտպան գործունեությունը պաշտպանելու և հզորացնելու սկզբունքները, մասնավորապես՝ ինչ իրավունքներ ունեն իրավապաշտպանները, ովքեր կարող են լինել իրավապաշտպան և սովորաբար Հայաստանում իրավապաշպտանների որ իրավունքներն են խախտվում։