Դասընթացներ

Սեռականությունը ներսից ու դրսից

Սեռականությունը ներսից ու դրսից
12
Մրտ, 2020
Դասընթացավար

Լիլիթ Ավետիսյան

Հոգեբան, Փինք իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ 2019թ․-ից: 2011-2013թթ. վարել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» թեմայով դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում` հավասարը հավասարին մեթոդաբանությամբ։ 2013թ.-ից իրականացնում է «Սեռականություն», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ», «ԼԳԲՏ անձանց հետ մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններ» թեմաներով դասընթացներ տարբեր լսարանների համար` երիտասարդներ, ՀԿ ներկայացուցիչներ, մասնագետներ և այլն։ 2013-2016թթ. տրամադրել է հոգեբանական խորհրդատվություն ԼԳԲՏ անձանց և հարազատներին Փինք իրավապաշտպան ՀԿ-ում։ 2016թ․-ից դասավանդում է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։

Մարդու անհատականության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ մարդու սեռականության մասին խոսում է հոգեբան Լիլիթ Ավետիսյանը։

Նա ներկայացնում է ՄԱԿ-ի ենթակառույցներից մեկի՝ ԱՀԿ-ի կողմից առաջարկված սահմանման մասին և անդրադառնում է սեռականության բազմաշերտությանը՝ բերելով օրինակներ։

Դասընթացի նկարագրություն

Ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ լսում եք «սեռականություն» բառը։ Այս տեսանյութում անդրադարձ կկատարվի հենց սեռականության  հասկացմանը և դրա կապին յուրաքանչյուրիս հետ։  Ունենալ հիմնային տեղեկություններ մարդու սեռականության մասին` կարևոր է յուրաքանչյուր մարդու ինքնաճանաչման և ուրիշներին հասկանալու համար:

Այս տեսանյութը հանդիսանում է  «Սեռականությունը ներսից ու դրսից» դասընթացների շարքից առաջինը։ Այն դիտելիս դուք հնարավորություն կունենաք տեղեկություններ ստանալ սեռականության և դրա բաղադրիչների մասին, քննարկել տարաբնույթ հարցեր՝ սկսած սահմանումներից մինչ գիտական ու մասնագիտական փաստերի ու մոտեցումներ։

Հետևե՛ք այլ շարքին Ինքուսում։ Իսկ մինչ այդ կարող եք ուսումնասիրել սեռականության որոշ հարցերին հետևյալ հղումներով․

Սեռականություն. Տեղեկատվական գրքույկ, 2016թ.

Հաճախ տրվող հարցեր առողջության ու սեռական բազմազանության մասին․ հիմունքներ․ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), [FAQ on health and sexual diversity: The basics. World Health Organization (WHO)]

Գենդեր, հավասարություն և մարդու իրավունքներԱռողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), [Gender, Equity and Human Rights (GER). World Health Organization (WHO)]

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 5 րոպե