Առողջությունը լիարժեք ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցության վիճակ է, և ոչ միայն հիվանդության կամ հիվանդության բացակայություն: Հոգեկան առողջությունը ներառում է մեր հուզական, հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը: Դա ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մտածում, զգում և գործում:
Հոգեկան առողջությունը կարևոր է կյանքի յուրաքանչյուր փուլում՝ մանկությունից և պատանեկությունից մինչև հասունություն: Սակայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ խտրական վերաբերմունքն ունի խորը արմատներ և շարունակվում է նաև հիմա։
Ի՞նչ է առողջությունը և հոգեկան առողջությունը
Այս տեսանյութում Գոհար Խաչատրյանը խոսում է առողջության, հոգեկան առողջության և դրանց խնդիրների մասին, անդրադառնում է առողջության բաղադրիչներին, որոնցից են ֆիզիկական առողջությունը, վերարտադրողական առողջությունը, հոգեկան առողջությունը և այլն։ Գոհարը անդրադարձ է կատարում տարբեր մոդելների, որոնք ուղված են հասկանալու հոգեկան առողջության խնդիրները։ Անդրադառնալով այդ մոդելներից մեկին՝ բժշկական մոդելին, հղում է կատարում ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային՝ նշելով, որ շատ հաճախ բժշկական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է ավելի լայն կոնտեքստում՝ սահմանելով որ հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, ովքեր ունեն երկարատև հոգեկան, մտավոր, նյարդային ու ֆիզիկական խնդիրներ, հիվանդություններ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում խոչընդոտում են, որ տվյալ մարդիկ կարողանան հասարակության մեջ ակտիվ ներգրավվել։ Ըստ խոսնակի հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը տեղյակ է, թե իր կյանքում և իր հետ ինչ է կատարվում, ապա վերականգնման ընթացքը առավել արագ է տեղի ունենում։
Հղումներ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգում
American Psychiatric Association, About Mental Health
International Statistical Classification of Diseases, chapter 5
World Health Organization, What is Health
Ապաինստիտուցիոնալացում
Ապաինստիտուցիոնալացումն առաջ եկավ այն ժամանակ, երբ հասկացվեց, որ ինստիտուցիոնալ ծառայությունները, մասնավորապես հաստատություններում խնամքի ու սոցիալական սպասարկման տրամադրումը, իրենց չեն արդարացնում։ Գոհար Խաչատրյանը բացատրում է, թե ինչ է այն և ինչ փուլերով է այն ներդրվում մասնավորապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայությունների մատուցման ոլորտում։ Հայտնի է, որ այդ անձինք շատ հաճախ գտնվում են պետական հաստատություններում և զրկված են լինում իրենց կենցաղային և սոցիալական կյանքը վարելու իրավունքից, կամ բուժման և ապրուստի շուրջ որոշումներ կայացնելուց։ Նա նշում է, որ այդ խնդիրների լուծումը կարող է լինել ապաինստիտուցիոնալացումը, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ոչ թե գտնվեն հիմնարկներում, այլ ապրեն և աշխատեն իրենց համայնքներում։ Այդ դեպքում անհրաժեշտ են տարատեսակ սոցիալական հարմարեցումներ կատարել և հնարավորություն տալ այդ անձանց իրացնել իրենց իրավունքները։ Գոհարը նաև ներկայացնում է ապաինստիտուցիոնալացման 10 քայլերը։
Հղումներ
Tom Shakespeare, “Disability Rights and Wrongs”
Mike Oliver, “The individual and social models of Disability”
Maria Berghs, Karl Atkin, Chris Hatton, Carol Thomas, “Do Disabled People Need a Stronger Social Model: A Social Model of Human Rights”
Christopher A. Riddle, “Why We Do Not Need a ‘Stronger’ Social Model of Disability”
Ի՞նչ է ապաինստիտուցիոնալացումը և ինչպե՞ս է այն իրականացվում (Disability Info)
Ապաինստիտուցիոնալացում (բեռնաթափում) և համայնքային ներառում (Global disability rights now)
Ապաինստիտուցիոնալացման միջազգային և հայաստանյան փորձը
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և բուժական ծառայություններից բացի հասարակության լիիրավ անդամ լինելու գործում կարևոր նշանակություն ունի նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը, ինչպես նաև նրանց իրավունքների ու արժանապատվության հարգումը, ընտանիքի և այլ անձանց ջերմությունը, պատշաճ խնամքը, սոցիալական կապերը, զբաղվածությունը, սոցիալ-հոգեբանական տարբեր գործոնների առկայությունը, հասարակական կյանքին նրանց մասնակից դարձնելը և այլն: Այս առումով կարևոր է նրանց վերադարձը համայնք, որն էլ հնարավոր է դառնում ապաինստիտուցիոնալացման շնորհիվ, այսինքն՝ այն հաստատությունները, որտեղ նրանք ստանում են բուժում և չեն կարողանում հանրային կյանքին ակտիվ մասնակցություն ունենալ, փակվում են և փոխարենը՝ անձինք վերադառնում են համայնք, բուժման և խնամքի ծառայությունները ստանում են տանը և զբաղվում են այն ամենով ինչով զբաղվում են հոգեկան առողջության խնդիրներ չունեցող անձինք։ Գոհար Խաչատրյանը պատմում է ապաինստիտուցիոնալացման Նորվեգիայի և Իտալիայի փորձերի, ինչպես նաև Հայաստանի՝ ապաինստիտուցիոնալացում կատարելու փորձի մասին։
Հղումներ
ՀՀ-ում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կամակերպությունների շտեմարան
Գ. Խաչատրյան, ՀՔԻ դիրքորոշումը «Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների տրամադրման» ծրագրի նախագծի վերաբերյալ
Գ. Խաչատրյան, հոգեկան առողջության միջազգային օրվան նվիրված համառոտագիր
Curtice M. J., Exworthy T., “FREDA: A human rights-based approach to healthcare” (The Psychiatrist 34), 2010
D. McArthur, “10 steps forward to deinstitutionalization: Building communities to support children’s rights” (publication), 2011
Europian Union Agency for Fundamental Rights, “From institutions to community living for persons with disabilities: perspectives from the ground” (publication), 2018
Իրավունքահեն համակարգի ներդրումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանության համար
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս հոգեկան առողջության (ՀԱ) ոլորտի սոցիալական պաշտպանության համակարգի գաղափարական հենքը հետևյալն է՝ ծառայություններ մատուցել և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման մասին մտածել, որտեղ նրանք պասիվ ստացողի դերում են։ Իրավունքահեն մոդելը հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներում շատ կարևոր մոդել է, որը որ ներդնելով իրենց պաշտպանության համակարգում տարբեր երկրներ հաջողել են, և տեսանյութում հետազոտող Գոհար Խաչարյանը փորձում է հասկանալ՝ այդ մոդելը Հայաստանում կիրառման ի՞նչ հնարավորություններ ունի։ Բացի այդ ՀԱ ծառայություն մատուցողը և մոնիտորինգ իրականացնողը՝ պետությունն է, հետևաբար արդյունավետության և որակի հետ կապված լուրջ բացեր են առաջ գալիս։ Շատ կարևոր է նաև մասնագետների պաշպանվածությունը, ովքեր աշխատում են ՀԱ խնդիրներ ունեցող անձանց հետ և առաջին հերթին պետք են համակարգված վերապատրաստումներ, ինչպես նաև կրթական և հուզական սուպերվիզիաներ։ ՀԱ խնդիրներ ունեցող անձանց սոցիալական պաշտպանության համակարգը բարեփոխման կարիք ունի, իսկ իրավունքահեն մոդելի ներդրմամբ դա հնարավոր է դառնում։
Հղումներ
Հաշմանդամություն ուենցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
World Health Organization Mental Health Policy, Planning and Service Development: Human Resources and training for Mental Health, 2007