Ցավի գնահատման և վարման ալգորիթմը
Պալիատիվ խնամքի և ցավի շուրջ տեսանյութերի շարքի Ցավի գնահատման և վարման ալգորիթմի այս տեսանյութում տիկին Մովսիսյանը պատմում է, թե ինչպես են բժիշկները 0-10 սանդղակով կարողանում գնահատել պացիենտի ցավերը, կամ ուրիշ ինչպիսի մոտեցումներ կան բժշկի կողմից ցավը գնահատելու համար։ Տեսանյութից կարող եք նաև ծանոթանալ ցավազրկող դեղորայքների նշանակման սկզբունքների և դրանց տեսակների մասին։
Հղումներ
Ցավի կառավարման ուղեցույց բժիշկների համար՝
https://issuu.com/stopthepain/docs/md_pocket_guide
Առողջապահության նախարարի հրամանը ցավերի գնահատման ալգորիթմը հաստատելու մասին, ներառում է նաև ալգորիթմը, ցավի մասին դասակարգումները և այլ տեղեկություններ՝
http://www.irtek.am/views/act.aspx?aid=101616
Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի Ֆեյսբուքյան էջ՝ https://bit.ly/2YWmXtc
Կյանք առանց ցավի նախաձեռնության էջ՝ https://www.facebook.com/StopThePainAm/
Խրոնիկ և սուր ցավերի տարբերություններն ու բուժումը
Երկորդ մասում Նարինե Մովսիսյանը խոսում է խրոնիկ ցավերի բուժման և բուժման մոտեցումների մասին, բացատրում է ստերոիդային և ոչ ստերոիդային դեղամիջոցների տարբերությունների մասին և թե ինչ բացասական և կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ ոչ ստերոիդային ցավազրկողների երկարատև ընդունումը։ Այս տեսանյութում նաև խոսվում է սուր և խրոնիկական ցավերի տարբերությունների մասին։
Հղումներ
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (Վիքիպեդիա)՝ https://bit.ly/35IY34B
Ցավի բուժում՝ https://www.doctors.am/symptoms/tsavi-buzhum
Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի Ֆեյսբուքյան էջ՝ https://bit.ly/2YWmXtc
Կյանք առանց ցավի նախաձեռնության էջ՝ https://www.facebook.com/StopThePainAm/
Խրոնիկ ցավերի գնահատման և բուժման մոտեցումները
Պալիատիվ խնամքի և ցավի շուրջ տեսանյութերի շարքի խրոնիկ ցավերի գնահատման և բուժման մոտեցումների մասին այս տեսանյութում տիկին Մովսիսյանը պատմում է, թե ինչպես են բժիշկները եռաստիճան համակարգով կարողանում գնահատել պացիենտի ցավերը, ինչպես են նշանակում բուժումը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներով, ինչպես նաև խոսում է սաստիկ ցավերի դեպքում նշանակվող օփիոիդների մասին, և կոտրում է բժշկական համայնքում և հանրության շրջանում առկա կարծրատիպերը։ Տեսանյութից կարող եք նաև ծանոթանալ ցավազրկող դեղորայքների նշանակման սկզբունքների և դրանց տեսակների մասին։
Հղումներ
Ցավաբուժության մասին հոդված՝ https://www.doctors.am/symptoms/tsavi-buzhum
Անգլերենով գիտական ուսումնասիրություն օփիոիդային դեղամիջոցներով ցավազրկման և դրանց այլ բաղադրիչների մասին՝ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2711509/
Ի՞նչ է պալիատիվ խնամքը և ի՞նչ է հոսպիսը
Դասընթացի վերջին մասում տիկին Նարինե Մովսիսյանը խոսում է հոսպիսային և պալիատիվ խնամքների մասին, պատմում է դրանց միջև տարբերությունները, և թե ում համար են դրանք նախատեսված։ Տեսանյութում խոսվում է նաև պալիատիվ խնամքի մոտեցումների մասին, ինչպես նաև հոսպիսի հիմնադրման և բուն նպատակների մասին, և թե ինչ պայմաններում ու ինչ ձևերով են խնամվում հիվանդները։
Հղումներ
Հոդված Պալիատիվ օգնության մասին՝ https://mediamax.am/am/news/society/8115/
Վիքիպեդիայի հոդված՝ https://bit.ly/2R3y3bL
Պալիատիվ խնամքի մասին հոդված՝ EVN Report