Դասընթացներ

Ցավի գնահատման և վարման ալգորիթմը

Ցավի գնահատման և վարման ալգորիթմը
11
Սպտ, 2020
Դասընթացավար

Նարինե Մովսիսյան

Նարինե Մովսիսյանը Ցավի ուսումնասիրման հայկական ասոցիացիայի նախագահն է, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ և ցավի մասնագետ։

Պալիատիվ խնամքի և ցավի շուրջ տեսանյութերի շարքի Ցավի գնահատման և վարման ալգորիթմի այս տեսանյութում տիկին Մովսիսյանը պատմում է, թե ինչպես են բժիշկները 0-10 սանդղակով կարողանում գնահատել պացիենտի ցավերը, կամ ուրիշ ինչպիսի մոտեցումներ կան բժշկի կողմից ցավը գնահատելու համար։ Տեսանյութից կարող եք նաև ծանոթանալ ցավազրկող դեղորայքների նշանակման սկզբունքների և դրանց տեսակների մասին։

Հղումներ

Ցավի կառավարման ուղեցույց բժիշկների համար՝
https://issuu.com/stopthepain/docs/md_pocket_guide

Առողջապահության նախարարի հրամանը ցավերի գնահատման ալգորիթմը հաստատելու մասին, ներառում է նաև ալգորիթմը, ցավի մասին դասակարգումները և այլ տեղեկություններ՝
http://www.irtek.am/views/act.aspx?aid=101616

Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի Ֆեյսբուքյան էջ՝ https://bit.ly/2YWmXtc

Կյանք առանց ցավի նախաձեռնության էջ՝ https://www.facebook.com/StopThePainAm/

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 8 րոպե