Դասընթացներ

Ազատազրկված անձանց կապն արտաքին աշխարհի հետ

Ազատազրկված անձանց կապն արտաքին աշխարհի հետ
17
Հլս, 2020
Դասընթացավար

Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյանն ունի բանասիրական և իրավաբանական կրթություն։ Ունի բազմոլորտ աշխատանքային փորձ և գիտելիքներ։ Կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հիմնախնդիրներով սկսել է զբաղվել մոտ 10 տարի առաջ, ընդգրկվելով որպես կամավոր «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ներում։ 2015-ից 2017 թվականներին զբաղվել է մարդու իրավունքների և շահերի պաշտպանությամբ՝ աշխատելով ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրների շուրջ։ 2017-ին հիմնադրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն: 2016-ից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում նախ որպես փորձագետ, ապա՝ անդամ, ինչպես նաև համակարգում է նույն դիտորդական խմբի հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները: 2018 թվականից հանդիսանում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամ։

Այս տեսանյութում ներկայացվում է ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը: Ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա դրական ազդեցություն է թողնում արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, որի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց հոգեկան առողջության, վարքագծի և հոգեվիճակի վրա։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար կարևոր է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվեն կարճատև և երկարատև տեսակցություններ, կարճաժամկետ մեկնումներ, հեռախոսազանգ և տեսազանգ: Իսկ հիմնարկի վարչակազմը պարտավոր է համապատասխան պայմաններ նախատեսել ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապն ապահովելու համար՝ այդ նպատակով ստեղծելով կարճատև և երկարատև եսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ և լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Հղումներ

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք

Հոդված 13, կետ 9; հոդված 17

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

 

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք

Հոդված 12, կետ 9; հոդված 92

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431

 

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, բաժին 16, բաժին 20

https://www.arlis.am/documentview.aspx?docid=70166&fbclid=IwAR3rHV1WMMVx034KvbLlmrzgyB0vaQOb3pkqKo6_uzUs7uUQiCGFGLbd37Y

 

«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ, Երևան, 2020թ., էջեր 55-68

https://drive.google.com/file/d/1cHRTnlopybmY8PG21NgjgvCGQ-3svF9m/view

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 7 րոպե