Դասընթացներ

Ազատազրկված անձանց կրթության իրավունքը

Ազատազրկված անձանց կրթության իրավունքը
10
Հլս, 2020
Դասընթացավար

Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյանն ունի բանասիրական և իրավաբանական կրթություն։ Ունի բազմոլորտ աշխատանքային փորձ և գիտելիքներ։ Կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հիմնախնդիրներով սկսել է զբաղվել մոտ 10 տարի առաջ, ընդգրկվելով որպես կամավոր «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ներում։ 2015-ից 2017 թվականներին զբաղվել է մարդու իրավունքների և շահերի պաշտպանությամբ՝ աշխատելով ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրների շուրջ։ 2017-ին հիմնադրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն: 2016-ից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում նախ որպես փորձագետ, ապա՝ անդամ, ինչպես նաև համակարգում է նույն դիտորդական խմբի հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները: 2018 թվականից հանդիսանում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամ։

Ինքնուս դասընթացների շարքի այս տեսանյութում անդրադարձ է կատարվում կալանավորված անձանց և դատապարտյալների կրթության իրավունքին: Դասընթացավարը ներկայացնում է ազատազրկված անձանց՝ հանրակրթության, մասնագիտական ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության կազմակերպման իրավական կարգավորումները և գործնականում արձանագրված խնդիրները:

Հղումներ

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդված 13, կետ 14.1, հոդված 25
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդված 12, կետ 14, հոդված 89-90
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431

«Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 18, կետ 7
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129432

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, գլուխ 12
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143139

«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ, Երևան, 2020թ., էջեր 33-43
https://drive.google.com/file/d/1cHRTnlopybmY8PG21NgjgvCGQ-3svF9m/view

«Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները ՀՀ քրեակատարողական համակարգում», Քաղաքականության համառոտագիր
http://bit.do/foCzF

«ՀՀ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց կրթության առկա իրավիճակը», «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպություն, Երևան, 2020թ.
http://www.dvv-international.ge/fileadmin/files/caucasus-turkey/Armenia/Resources/DVV-PEN-Research_for_prison_education_2019.pdf

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին հիմնական հանրակրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններ
http://bit.do/fpNQo
http://bit.do/fpNQv

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները» (2018-2019 ուսումնական տարվա համար) հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրաման
http://bit.do/fqwbP

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները» (2019-2020 ուսումնական տարվա համար) հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 12-ի թիվ 490-Ա/2 հրաման
http://bit.do/fqwcv

«Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց», Երևան, 2019 թ., էջեր 248-254
http://bit.do/fpN9T

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի թիվ 124-Ն որոշում
http://bit.do/fpPam

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 6 րոպե