Դասընթացներ

Ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքները

Ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքները
02
Հլս, 2020
Դասընթացավար

Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյանն ունի բանասիրական և իրավաբանական կրթություն։ Ունի բազմոլորտ աշխատանքային փորձ և գիտելիքներ։ Կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հիմնախնդիրներով սկսել է զբաղվել մոտ 10 տարի առաջ, ընդգրկվելով որպես կամավոր «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ներում։ 2015-ից 2017 թվականներին զբաղվել է մարդու իրավունքների և շահերի պաշտպանությամբ՝ աշխատելով ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրների շուրջ։ 2017-ին հիմնադրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն: 2016-ից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում նախ որպես փորձագետ, ապա՝ անդամ, ինչպես նաև համակարգում է նույն դիտորդական խմբի հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները: 2018 թվականից հանդիսանում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամ։

Իրավաբան Նարե Հովհաննիսյանը 2016-ից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում։

Ինքնուս դասընթացների շարքի այս տեսանյութում անդրադարձ է կատարվում կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքի իրավունքին: Մասնավորապես ներկայացվում է ազատազրկված անձանց՝ աշխատանքներում ներգրավվելու գործընթացը, աշխատանքային վարձատրության կարգը, վարձատրվող և չվարձատրվող աշխատանքների տարբերությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվում գործնականում արձանագրված խնդիրներին, որոնք հանգեցնում են ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի խախտմանը:

Հավելյալ հղումներ

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք,  հոդված 13, կետ 14.1, հոդված 24
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդված 12, կետ 14, հոդված 85-88 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431

«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, գլուխ 11 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143139

«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Երևան, 2020թ., էջեր 24-32 https://drive.google.com/file/d/1cHRTnlopybmY8PG21NgjgvCGQ-3svF9m/view

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 5 րոպե