Դասընթացներ

Պրիվիլեգիա (Առավելություն)

Պրիվիլեգիա (Առավելություն)
29
Մյս, 2020
Դասընթացավար
Էդուարդ Մարտիրոսյան

Էդուարդ Մարտիրոսյան

Վերապատրաստվել և ոչ ֆորմալ կրթություն է ստացել մարդու իրավունքների, արտ-ակտիվիզմի, ֆեմինիզմի, բարօրության, սեռական առողջության, բնապահպանության, հանրային խոսքի, ծրագրերի կառավարման և բանավեճի հմտությունների թեմաներով։ Աշխատում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ում որպես ադմինիստրատիվ ղեկավար։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում։

Ակտիվիստ Էդուարդ Մարտիրոսյանը պատմում է պրիվիլեգիաների, այսինքն՝ առավելությունների մասին։ Տեսանյութում Էդուարդը բերում է դրանց օրինակներ և թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել այս կամ այն հարցում սոցիալական առավելություններ ունեցող և դրանցից անգիտակցաբար օգտվող անձանց վարքագիծը։ Տեսանյութը դիտելուց հետո կարող եք ինքներդ մտորել սեփական պրիվիլեգիաների շուրջ, օրինակ մտածել թե ինչ հնարավոր առավելություններ ունեք դուք այլ անձանց հետ համեմատ պայմանավորված սեռով, տարիքով, ֆինանսական ապահովվածությամբ, կրթությամբ, առողջական կարգավիճակով և այլն։

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 3 րոպե