Դասընթացներ

Ամենամյա արձակուրդի քո իրավունքը

Ամենամյա արձակուրդի քո իրավունքը
24
Հլս, 2020
Դասընթացավար

Վաղինակ Տեր-Հովհաննիսյան

Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն իրավաբան է«Փինք» իրավապաշտպան և «Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ներում, իրավական փորձագետ, դասընթացավար «Կյանք առանց ցավի» հանրային արշավ/ծրագրով, 2019թ․-ի ապրիլից ընտրվել է «Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական լիգաների ասոցիացիայի» Երիտասարդ դեսպան ՀՀ-ում, հոկտեմբերից՝ «Հենարան» ԲՀ-ի կողմից ընտրվել է Հայաստանում օնկոպացիենտների շահերի պաշտպան։ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ԼԳԲՏ անձանց, ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ վտանգի ենթարկով բնակչությանը, պալիատիվ խնամքի կարիք ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Փորձագիտական վերլուծություններ է իրականացնում խտրականության, ատելության խոսքի, բուժօգնության տրամադրման հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ։ Նաև առողջապական իրավունքի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ է իրականացրել բուժմասնագետների, ուսանողների համար։

Ամենամյա արձակուրդն այն ժամանակահատվածն է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար, և չափազանց կարևոր է տեղեկանալ օրենսդրությամբ մեզ տրված երաշխիքների մասին։

«Փինք» իրավապաշտպան ՀԿ իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը ներկայացնում է ամենամյա արձակուրդի, դրա ժամկետների և մասերով տալու, չօգտագործված արձակուրդի և դրա դրամական հատուցման մասին, ինչպես նաև՝ պարապուրդի ժամանակ վճարման ու գործատուի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման օրենսդրական կարգավորումները։

Հավելյալ հղում

ՀՀ աշխատանքային օրենսգիրք՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143703

Դասընթաց

Քանակ՝1 դասընթաց Տևողություն 6 րոպե