Կամավորությունը մարդու կողմից կամավոր կերպով իր ցանկությամբ իրականացրած գործունեությունն է, որը չի ենթադրում ֆինանսական շահ և կամավորը կարող է ընտրել թե որ ոլորտում է ցանկանում կամավորել։ Շատ կարևոր է տարբերակել կամավորական աշխատանքը աշխատանքային շահագործումից, որի համար կամավորի և կազմակերպության միջև պետք է կնքվի կամավորության մասին պայմանագիր։ Աիդան տեսնյութում խոսում է այն օրենքից, որով կարգավորվում է կամավորությունը, ինչպես նաև պատմում է թե որտեղ և ինչ տևողությամբ կարող են ՀՀ քաղաքացիները մասնակցել կամավորական ծրագրերի։ Նա շեշտում է, որ կամավորությունը հիանալի հնարավորություն է մասնագիտանալու և աշխատանքային փորձ ձեռք բերելու, մոտիվացվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, նոր մարդկանց հետ հանդիպելու համար և ներդրում ունենալու այն սոցիալական խնդիրների լուծման գործում, որոնք հոգեհարազատ են կամավորի գաղափարներին։
Հղումներ
Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենք
Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագիծ
Եվրամիության կամավորական ծրագրերի կայք