Ինչպե՞ս է սահմանվում սեռականությունը կոնկրետ սոցիալ-պատմական ժամանակաշրջանում և ուսումնասիրվող նյութի համատեքստում հետազոտական հարցը 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ գեղարվեստական-հրապարակախոսական գրականության առումով ներկայանում է ուրույն անկյան տակ՝ հանգելով ի՞նչ է կամ ո՞րն է հայ կնոջ «խնդիրն» ու նրա ազատագրության հրամայականը հարցերի ուսումնասիրությանը։
Դասընթացը նվիրված է վերոգրյալ հարցերի քննարկմանը՝ հիմնվելով 1850-1900-ականների արևելահայ գեղարվեստական գրականության ընտրված նմուշների վրա:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է երկու մասից:
Առաջին հանդիպումը նվիրված կլինի արևմտյան ֆեմինիստական գրական քննադատության որոշ մոտեցումների, որոնք, քննադատելով կանանց մասին արական և հայրիշխանական գրական ավանդույթը, փորձ են արել որոշարկել կանանց մասին կանանց գրականության ավանդն ու դերը տեքստային ժառանգության շրջանակներում: Ուրվագծելով ֆեմինիստական գրական քննադատության մոտեցումները՝ կպարզաբանենք 1850-1900-ականների արևելահայ գեղարվեստական գրականության մեջ հայ կնոջ «խնդրի» ու ազատագրության հարցի հետազոտման մեր մեթոդաբանական մեկնակետերն ու դիտանկյունը:
Երկրորդ հանդիպումը նվիրված կլինի բուն հետազոտական հարցերի և բացահայտումների քննությանը:
Դաս 1. Կանանց և կանանց մասին գրականության ֆեմինիստական քննադատության շուրջ․ մեթոդաբանական հարցեր
Դաս 2. Ուրվագծելով հայ կնոջ «խնդիրն» ու ազատագրության հարցը 19-րդ դարի արևելահայ գրականության էջերում