Դասընթացի նպատակն է ներկայացնել կանանց վերարտադրողական իրավունքը և մասնավորապես՝ հղիության արհեստական ընդհատման՝ որպես կնոջ հիմնարար իրավունքի դրսևորումը: Հանդիպումը նախատեսված է ինչպես իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ մարդու իրավունքներով մտահոգված անձանց համար: Նաև անդրադարձ կկատարվի տղայի նախապատվությամբ հղիության արհեստական ընդհատման իրավիճակին ՀՀ-ում:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է մեկ հանդիպումից, որի ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝
– Հղիության արհեստական ընդհատման շարժումը և դրա պատմությունը
– Միջազգային փորձը և իրավիճակը
– Հայաստանյան իրականությունը հղիության արհեստական ընդհատման իրավիճակի հետ կապված