Դասընթացի նպատակն է տեղեկատվություն հաղորդել հավասարության իրավունքի, դրա բաղադրիչների, պաշտպանության միջոցների վերաբերյալ։
Դասընթացի կառուցվածքը և ձևաչափը.
Խտրականության չենթարկվելու իրավունքը դասընթացը կազմված է մեկ հանդիպումից։
Ընթացքում մասնավորապես կուսումնասիրվեն հետևյալ հարցերը՝
– Հավասարության իրավունքի և խտրականության բացառման սահմանումները։
– Խտրականության տեսակները։
– Կառուցողական գործողությունների, խելամիտ հարմարեցումների, աշխատանքի հատուկ պահանջի սահմանումները
– Խտրականության բացառման վերաբերյալ միջազգային և ՀՀ օրենսդրական կարգավորումները։