Դասընթացի նպատակն է բարձրացնել հոգեներգործուն նյութերի (այդ թվում՝ թմրամիջոցների) վնասակարության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը հանրության շրջանում: Դասընթացի ընթացքում հնարավորինս մատչելի և մանրամասն կանդրադառնանք Հայաստանում առավել տարածված հոգեներգործուն նյութերի տեսակներին, դրանց ազդեցության մեխանիզմներին, չարաշահման արդյունքում առաջացող առողջական խնդիրներին, կախվածությունների բուժման մեթոդներին, ինչպես նաև հոգեներգործուն նյութերի վերաբերյալ միջազգային և ներպետական իրավական կարգավորումներին:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է 4 դասերից (շաբաթական մեկ դաս): Յուրաքանչյուր դասի տևողությունը կազմում է 50-60 րոպե:
Դաս 1. Հոգեներգործուն նյութեր, բնորոշումը (սահմանումը), դասակարգումը
Դաս 2. Կախվածության համախտանիշ: Վնասի նվազեցում, բուժումը
Դաս 3. Թմրամիջոցների վերաբերյալ իրավիճակը Հայաստանում
Դաս 4. Թմրամիջոցների հետ առնչվող իրավական ակտերը