Դասընթացը նվիրված է ֆեմինիստական տեսությունների քննարկմանը՝ լիբերալ, սոցիալիստական, ռադիկալ, հոգեվերլուծական, էկոֆեմինիզմ և այլն: Ֆեմինիզմը դիտարկվելու է երկու տեսանկյունից՝ որպես հասարակական-քաղաքական շարժում, որի նպատակն է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության ապահովումը և որպես գիտական հայեցակարգ:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը բաղկացած է մեկ հանդիպումից, որի ընթացքում կվերլուծվեն նաև ֆեմինիզմի զարգացման ալիքները, յուրաքանչյուր ֆեմինիստական տեսության նպատակները և ձեռքբերումները: Հակիրճ կներկայացվի նաև ֆեմինիստական շարժումների քննադատությունը և զարգացման ներկա փուլը: