ՄԻԱՎ-ը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է:
Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային համակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը:
ՄԻԱՎ-ի մասին խոսում է Ժենյա Մայիլյանը, ով «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահն է։
Տեսանյութում կստանաք պատասխաններ մի շարք հարցերի, թե ինչ է ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը, ինչպես է փոխանցվում և ինչպես չի փոխանցվում, ինչպիսի բուժում գոյություն ունի և ինչ դեր ունի այն։
Տեսանյութը դիտելուց հետո կարող եք հավելյալ տեղեկատվություն ստանալ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքից՝ www.armaids.am։