Դասընթացի նպատակն է ներկայացնել Հայաստանում տարածված միֆերը հոգեկան առողջության վերաբերյալ, պարզաբանել, թե ինչ է ստիգման և ինչպես կարելի է ազատվել դրանից։
Դասընթացի կառուցվածքը և ձևաչափը.
Դասընթացը բաղկացած է մեկ հանդիպումից, որի ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝
– Ինչ է հոգեկան հիվանդությունը, և ովքեր են հոգեկան հիվանդություն ունեցողները։
– Խարան և խտրականություն․ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում և արտերկրում։
– Միֆեր հոգեկան հիվանդությունների վերաբերյալ։