Արտակը պատմում է թափոնների և կենցաղային աղբի տարբերության մասին, ինչ խմբերի են բաժանվում թափոնները և ինչպես են վերամշակվում։ Նա նկարագրում է պլաստիկի, թղթի և ապակու վերամշակման առանձնահատկությունները: Արտակը մանրամասն ներկայացնում է պլաստիկի թափոնների քիմիական կազմը, դրանց առանձնահատկությունները, որոնք իմանալու դեպքում հնարավոր է տարբերել տեսակները և բաժանել ըստ խմբերի։ Հարցին, թե որն է բնության նկատմամբ եռակողմ մոտեցումը, Արտակը մանրամասնում է, որ մարդ-բնություն հարաբերություններում կան երեք առանցքային մոտեցումներ, դրանք են՝ նվազեցումը, վերաօգտագործումը և վերամշակումը։ Զարգացած երկրներում թափոնների կառավարման գործընթացը իրականացվում է աղբամանների գունային տարանջատման միջոցով, որոնք վերջերս արդեն ներդրվել են Երևան քաղաքում և չափազանց կարևոր է հասկանալ, ընդունել և կիրառել բնության նկատմամբ հարգանքի առանցքային գաղափարները, որի շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։
Curriculum
- 1 Section
- 1 Lesson
- 8 Minutes
- Թափոնների կառավարման գործընթացներըԶարգացած երկրներում թափոնների կառավարման գործընթացը իրականացվում է աղբամանների գունային տարանջատման միջոցով, որոնք վերջերս արդեն ներդրվել են Երևան քաղաքում և չափազանց կարևոր է հասկանալ, ընդունել և կիրառել բնության նկատմամբ հարգանքի առանցքային գաղափարները, որի շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։1