Դպրոց մտնելիս փոքրիկները հիմնականում շատ ոգևորված են լինում, բայց որոշ տարիներ անց ամբողջությամբ փոխվում է նրանց վերաբերմունքը դպրոցի նկատմամբ և նրանք սկսում են խուսափել դպրոց հաճախելուց կամ տարբեր առարկաներ չեն ցանկանում սովորել։ Այն սոցիալական միջավայրը, որը ձևավորվում է բացասաբար է ազդում երեխաների մոտիվացիայի վրա։ Նման դեպքերում ծնողներն ու ուսուցիչները մեղադրում են երեխաներին նրանց անվանելով «ծույլիկ» և տարբերակող մոտեցում են ցուցաբերում նրանց նկատմամբ։
Դպրոցի ազդեցությունը երեխայի զարգացման վրա
Տեսանյութում Յանա Մանթաշեվան հարցադրում է՝ արդյո՞ք իսկապես մեղավորը միայն երեխաներն են, քանի որ ուսուցիչների ընտրած մեթոդները երբեմն հնացած են և շատ անգամ ուղղված չեն երեխաներին առարկան ավելի հետաքրքիր դարձնելու, որպեսզի նրանք սովորեն, իսկ ծնողներն էլ երբեմն չեն մասնակցում դասապրոցեսներին և ներգրավվում են միայն, բոլորին շատ ծանոթ, «փող հավաքելու» նախաձեռնություններին, ընդ որում ուսման հետ կապված հարցերում մասնակցության առումով գերակշռում են մայրիկները։ Մանթաշեվան շեշտում է, որ այդ խնդրի լուծումն իրենից ենթադրում է ուսուցիչների կողմից մեթոդների վերանայում, ծնողների կողմից, ներառյալ հայրիկների, դպրոցական կյանքին ավելի ակտիվ մասնակցություն։
Հղումներ
Ջոն Դյուի, «Դպրոց և հասարակություն» (գիրքն անգլերեն)
Սերոբ Խաչատրյան, «Կամուրջներ պատերի փոխարեն»
Ի՞նչ է բուլիինգը և ի՞նչ տեսակներ ունի
Հայտնի է, որ բուլիինգը (արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք) որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ Բուլիինգը ամենուր է՝ տանը, դպրոցում, ինչքան էլ որ զարմանաալի է աշխատավայրում, բակում։ Փորձերը ցույց են տվել, որ բուլիինգ կիրառող անձինք հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ գործածվում են ֆիզիկական պատիժներ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Յանան տեսանյութում շեշտում է, որ հայաստանյան իրականությունում ծնողները խրախուսում են տղաների կողմից միմյանց բռնության ենթարկելը կարծելով, որ այդպիսով նրանք տղամարդ կդառնան, իսկ աղջիկ երեխաներին հորդորում են լինել հնազանդ և համեստ։ Բուլիինգ կիրառվում է նաև ուսուցիչների կողմից, ովքեր կարծում են, որ ականջից քաշելը, քանոնով կամ այլ իրով երեխային հարվածելը, կամ այլ աշակերտների առաջ վիրավորելն ու նվաստացնելը բռնության դրսևորումներ չեն։ Բուլիինգը, տեխնոլոգիաների զարգացմամբ, նաև տեղափոխվել է վիրտուալ տարածք արտահայտվելով՝ հայհոյանքների, կիբեր հարձակումների, նվաստացումների, սպառնալիքների, շանտաժի և հետապնդումների տեսք։ Երեխաների բուլիինգին, իր բոլոր տեսակներով, հնարավոր է վերջ դնել տնօրենների, ուսուցիչների, ծնողների և երեխաների կրթությամբ, ինչպես նաև հստակ քայլեր ձեռնարկելով որպեսզի բռնության մշակույթը չշարունակվի։
Հղումներ
Բուլիինգը դպրոցում․ պատճառներ և հետևանքներ (Այբ ավագ դպրոց)
Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր դեռահաս կիբերբուլիինգի մասին (Յունիսեֆ)