Զարուհի Հովհաննիսյանն այս տեսանյութում խոսում է սեքսիզմի մասին և ներկայացնում է սեքսիզմի դրսևորումները կյանքի տարբեր ոլորտներում։ Նա նշում է, որ սեքսիզմը մարդկանց նկատմամբ սեռի հատկանիշով նախապաշարմունքների, խտրականության և նույնիսկ ատելության դրսևորում է։ Կարևորելով սեքսիզմի դրսևորումների տարբերակումն ու ճանաչումը, նա բերում է ասույթների և ասացվածքների օրինակներ։ Նա նշում է, որ աղջիկ երեխաներին փոքր տարիքից սահմանափակելը կամ կին քաղաքական գործիչներին խոհանոցի կամ ընտանեկան հոգսերի և քաղաքականության համատեղման մասին հարցեր տալը սեքսիզմի դրսևորումներից են։ Զարուհին նշում է, որ շատ հաճախ կարելի է հանդիպել մասնագիտությունների, որոնք հասարակության մեջ պիտակավորվում են որպես տղամարդկային կամ կանացի և շեշտում է, որ դա ևս սեքսիզմի դրսևորում է։ Տեսանյութում նա ընդգծում է պետության դերը և մատնանշում, որ սեքսիզմի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետության պարտականություններից է։
Հղումներ
Սեքսիզմ. Նկատի՛ր: Անվանի՛ր։ Դադարեցրո՛ւ։ (ձեռնարկ, Եվրախորհուրդ)
Սեքսիզմի դրսևորումները հանրային տիրույթում և խոսքում (ձեռնարկ, ՕքսԵՋեն հիﬓադրամ)
Սեքսիզմ, խտրականություն, ցածր մշակույթ. Երբ են հիշում դիմացինի միջի կնոջը (հոդված, Մեդիալաբ)