Այս դասընթացը նպատակ ունի համապարփակ ներկացնելու սեռական բռնության հիմնախնդիրը ՀՀ-ում, անդրադառնալու սեռական բռնությանը՝ որպես հոգետրավմատիկ իրողություն, դիտարկելու բռնության հիմնական հետևանքներն ու ազդեցությունը սեռական բռնության ենթարկված անհատի կյանքում:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը կազմված է մեկ հանդիպումից, որի ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել հետևյալ հիմնական թեմաներին.
– Սեռական բռնության հիմնախնդիր, վիճակագրություն և առանձնահատկություններ:
– «Սեռական բռնության ենթարկված անձն ի՞նչու է լռում իր հետ կատարված սեռական բռնության մասին» հիմնախնդրի վերլուծություն, պատճառների առանձնացում:
– Սեռական բռնությունը որպես հոգետրավմատիկ իրողություն: