Ի՞նչ է առաջինը գալիս Ձեր մտքին, երբ լսում եք «սեռականություն» բառը: Այս դասընթացի նպատակն է փաստերի վրա հիմված սկզբնական տեղեկություն տրամադրել մարդու սեռականության մասին. ինչպե՞ս է այն սահմանվում, ի՞նչ բաղադրիչներ է ներառում, ինչպե՞ս են դրանք արտահայտվում, ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ և ինչու՞ (3+2):
Սեռականությունը յուրաքանչյուր անհատի առանցքային հարթություններից մեկն է: Ունենալ հիմնային տեղեկություններ մարդու սեռականության մասին` կարևոր է յուրաքանչյուր անհատի ինքնաճանաչման և ուրիշներին հասկանալու համար: Այս դասընթացի արդյունքում դուք հնարավորություն կունենաք տեղեկություններ ստանալ սեռականության և դրա բաղադրիչների մասին, ուսումնասիրել և քննարկել դեպքեր մարդկանց առօրյայից:
Դասընթացի կառուցվածք և ձևաչափ.
Դասընթացը կազմված է 4 դասերից: Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է` շաբաթական մեկ դաս: Յուրաքանչյուր դասի տևողությունը 60 րոպե:
Դաս 1. Մարդու սեռականություն և սեռականության բաղադրիչներ. հիմնական հասկացություններ
Դաս 2. Կենսաբանական սեռ և սեռային հատկանիշներ
Դաս 3. Սեռական կողմնորոշում. հիմնական փաստեր
Դաս 4. Գենդերային ինքնություն
Դասընթացի ժամանակ մասնակիցների հետ կքննարկվեն տարբեր պատմություններ մարդկանց կյանքից, մասնակիցները հնարավորություն կունենան քննարկել առաջացած հարցերը:
Դասընթացի աղբյուրներ.
Դասընթացի բովանդակային նյութը հիմնված է այնպիսի միջազգային աղբյուրների վրա, ինչպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ամերիկյան հոգեբուժական և հոգեբանական ընկերակցությունները (ԱՀժԸ, ԱՀԸ), Հոգբույժների համաշխարհային ընկերակցությունը, ԻԼԳԱ-Եվրոպան, ինչպես նաև հղումներ տարբեր գիտական հոդվածներին և նյութերին:
Curriculum
- 1 Section
- 4 Lessons
- 4 Weeks