Instructor

User Avatar

Գրիգոր Սիմոնյան

Գրիգոր Սիմոնյանն աշխատում է Յունիսեֆ հայկական գրանսենյակում որպես «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի պատասխանատու։ Մինչև Յունիսեֆին միանալը նա աշխատել է հանրային առողջության ոլորտում, որպես միջազգային հումանիտար ծրագրերի ղեկավար՝ աֆրիկյան, ասիական և արևելաեվրոպական մի շարք երկրներում: Նա ղեկավարել է մեծ և բազմազան թիմեր ու ծրագրեր, նախագծել և իրականացրել է հանրային առողջության և շահերի պաշտպանության ռազմավարական մի շարք նախաձեռնություններ: Գրիգոր Սիմոնյանն ունի մեծ փորձ հումանիտար առողջապահական ծրագրերի, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների ոլորտում, ինչպես նաև դիվանագիտության, վերլուծությունների և անվտանգության կառավարման ոլորտներում։ Մարդասիրական օգնության և հասարակայնության հետ կապերի ասպիրանտ է։

1 Course
0 Students