Instructor

User Avatar

Գրիգոր Երիցյան

Գրիգոր Երիցյանը մասնագիտությամբ քաղաքագետ-եվրոպագետ է, երիտասարդական ոլորտի փորձագետ, դասընթացավար։ 2007 թվականից տարբեր կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում ներգրավված է երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասնակցությունը խթանող կրթական ծրագրերում։ Համահիմանդրել և այժմ ղեկավարում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է ներգրավել երիտասարդներին ժողովրդավարական պետության կառուցման գործում, նպաստել նրանց ինքնազարգացմանը, ակտիվ մասնակցությանը, կարողությունների և գիտելիքների զարգացմանը և աջակցել երիտասարդների ներգրավվածությանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: 2018 թվականին ընտրվել է որպես Երևանի ավագանու անդամ և ներգրավված է ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հեղինակել է մի շարք հոդվածներ տեղական և միջազգային պարբերականներում։ Գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է և հրատարակությունների խմբագիր։

1 Course
0 Students