Instructor

User Avatar

Քրիստինե Ասատրյան

Քրիստինե Ասատրյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2005 թվականից, որպես Երիտասարդական աշխատող եւ դասավանդող։ Նա ներգրավված է եղել մի քանի հասարարակական կազմակերպություններում. Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոն ՀԿ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ: 2011 թ.-ից hամահիմնադրել է Արմէկտիվ – երիտասարդական կենտրոն ՀԿ, որտեղ աշխատում է, որպես ծրագրերի ղեկավար եւ թրեյներ։
2011 թ.-ին Քրիստինեն ներգրավվել է որպես խորհրդատու եւ թրեյներ Մենեջմենթ Միքս Հայաստան ընկերությունում՝ վարելով Կոնֆլիկտների կառավարում, Հաղորդակցություն, Խնդիրների ստեղծարար լուծում թեմաներով թրեյնինգներ, ինչպես նաեւ Ռազմավարական պլանավորում, տաղանդների հավաքագրում այնպիսի ընկերությունների համար, ինչպես Գրանդ Հոլդինգը, Հայկական Բիզնես Բանկը, Ֆինկա Հայաստանը եւ այլն։
2018 թ.-ին, Թավշյա հեղափոխությունից հետո Քրիստինեն ՀՀ Վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարարի տեղեկալ՝ համակարգելով Հայաստանում երիտասարդական քաղաքականության ոլորտը։
Այժմ, Քրիստինեն աշխատում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որպես հատուկ ծրագրերով խորհրդական, միաժամանակ ներգրավված լինելով այլ ծրագրերում որպես թրեյներ, փորձագետ, քոուչ եւ մոդերատոր։
Քրիստինեն 2004 թ.-ին ավարտել է Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երեւանյան մասնաճյուղը՝ Տուրիզմի Մենեջմենթ մասնագիտացմամբ։
2017 թ.-ին Քրիստինեն անցել է անձի զարգացման եւ քոուչի սերտիֆիկացում՝ Էրիքսոն Քոուչինգ Ինթրնեյշնլի կողմից։

3 Courses
1 Student