Instructor

User Avatar

Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյանն ունի բանասիրական և իրավաբանական կրթություն։ Ունի բազմոլորտ աշխատանքային փորձ և գիտելիքներ։ Կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հիմնախնդիրներով սկսել է զբաղվել մոտ 10 տարի առաջ, ընդգրկվելով որպես կամավոր «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ներում։
2015-ից 2017 թվականներին զբաղվել է մարդու իրավունքների և շահերի պաշտպանությամբ՝ աշխատելով ԼԳԲՏ+ անձանց հիմնախնդիրների շուրջ։ 2017-ին հիմնադրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն:
2016-ից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում նախ որպես փորձագետ, ապա՝ անդամ, ինչպես նաև համակարգում է նույն դիտորդական խմբի հանրային կապերի և հաղորդակցության աշխատանքները:
2018 թվականից հանդիսանում է «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամ։

1 Course
0 Students