Instructor

User Avatar

Վաղինակ Տեր-Հովհաննիսյան

Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն իրավաբան է«Փինք» իրավապաշտպան և «Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ-ներում, իրավական փորձագետ, դասընթացավար «Կյանք առանց ցավի» հանրային արշավ/ծրագրով, 2019թ․-ի ապրիլից ընտրվել է «Քաղցկեղի դեմ պայքարի եվրոպական լիգաների ասոցիացիայի» Երիտասարդ դեսպան ՀՀ-ում, հոկտեմբերից՝ «Հենարան» ԲՀ-ի կողմից ընտրվել է Հայաստանում օնկոպացիենտների շահերի պաշտպան։

Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ԼԳԲՏ անձանց, ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ վտանգի ենթարկով բնակչությանը, պալիատիվ խնամքի կարիք ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։

Փորձագիտական վերլուծություններ է իրականացնում խտրականության, ատելության խոսքի, բուժօգնության տրամադրման հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ։

Նաև առողջապական իրավունքի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ է իրականացրել բուժմասնագետների, ուսանողների համար։

3 Courses
0 Students