
Զառա Հարությունյան
Աշխատանքային փորձ`
Բիզնես ոլորտում աշխատել է որպես մարդկային ռեսուրսների կառավարող, բրենդ-մենեջեր, կատարել է գիտական աշխատանք:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտում գիտաշխատող է եղել:
Աշխատել է Մոսկվայի տարբեր դպրոցներում որպես հոգեբան-ուսուցիչ։
Սկսած 2010-ից՝ հոգեբանական խորհրդատվություն է տալիս։ Հիմնական ուղղվածությունն է բռնության հոգեբանությունը (ընտանեկան և սեռական), տրավմայի թերապիան, խորհրդատվությունը ԼԳԲՏ անձանց, դեպրեսիվ և սուիցիդալ հակում ունեցող անձանց, դժվար դեռահասների և պալիատիվ ախտորոշմամբ անձանց շրջանում։ Վերոնշյալ թեմաներով տարբեր հարթակներում անցկացնում է դասախություններ։
Կրթություն`
1988-1993 – Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիա և հոգեբանություն:
1993-1996 – Երևանի պետական համալսարան, ասպիրանտուրա սոցիոլոգիայի ամբիոնում:
2008-2010 – վերապատրաստում Խորհրդատվության և համակարգային լուծումների ինստիտուտում (Մոսկվա):