
Նվարդ Մանասյան
Նվարդ Մանասյանը կրթության ոլորտում ունի ավելի քան 10 տարվա փորձ: Մինչև ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալը, նա աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունում և միջազգային կազմակերպություններում, որտեղ ներգրավված է եղել քաղաքականությունների մշակման և խորհրդատվության աշխատանքներում։ 2007 թվականից սկսել է դասավանդել տեղական ԲՈՒՀ-երում և դրանցից մեկում ստեղծել է որակի ապահովման կենտրոն։ 2009 թվականից նա TEMPUS բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների անդամ է: Ներկայումս նա մասնագիտանում է գենդերային հարցերով և բարձրագույն կրթության քաղաքականությունների ու կրթական ոլորտում գենդերային խնդիրներով։ Նա ձեռք է բերել մագիստրոսի կոչումներ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Ցինցինատի համալսարանում: