«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը խոսում է աշխատանքային իրավունքների մասին, մասնավորապես՝ պայմանագրերում աշխատավարձի ոչ իրական չափերի նշման, առանց ձևակերպման աշխատանքի և դրանից բխող խնդիրների, խտրականության դեպքերի և օրինակների, արտաժամյա աշխատանքի և դրա վճարման հարցերի մասին։
Տեսանյութում կարող եք ծանոթանալ ըստ ՀՀ օրենսդրության որքան տոկոս է կազմում արտաժամյա աշխատանքի վճարը, ինչպես են կարգավորվում աշխատանքային հարաբերությունները և ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն թե՛ գործատուն և թե՛ աշխատողը։
Միշտ հիշեք, որ անպայման պետք է պայմանագիր կնքել, իսկ վիճելի կետերի դեպքում պարզաբանումներ պահանջել գործատուից կամ խնդրել նրան դրանք փոխել։ Սեփական իրավունքների մասին իրազեկվելով կարող ենք միասին պաշտպանել մեր աշխատանքային իրավունքները։