Իրավաբան Նարե Հովհաննիսյանը 2016-ից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում։
Ինքնուս դասընթացների շարքի այս տեսանյութում անդրադարձ է կատարվում կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքի իրավունքին: Մասնավորապես ներկայացվում է ազատազրկված անձանց՝ աշխատանքներում ներգրավվելու գործընթացը, աշխատանքային վարձատրության կարգը, վարձատրվող և չվարձատրվող աշխատանքների տարբերությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվում գործնականում արձանագրված խնդիրներին, որոնք հանգեցնում են ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի խախտմանը:
Հղումներ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդված 13, կետ 14.1, հոդված 24
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդված 12, կետ 14, հոդված 85-88 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431
«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, գլուխ 11 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143139
«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Երևան, 2020թ., էջեր 24-32 https://drive.google.com/file/d/1cHRTnlopybmY8PG21NgjgvCGQ-3svF9m/view
Ինքնուս դասընթացների շարքի այս տեսանյութում անդրադարձ է կատարվում կալանավորված անձանց և դատապարտյալների կրթության իրավունքին: Դասընթացավարը ներկայացնում է ազատազրկված անձանց՝ հանրակրթության, մասնագիտական ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության կազմակերպման իրավական կարգավորումները և գործնականում արձանագրված խնդիրները:
Հղումներ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք, հոդված 13, կետ 14.1, հոդված 25
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, հոդված 12, կետ 14, հոդված 89-90
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431
«Կրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 18, կետ 7
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=129432
«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, գլուխ 12
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143139
«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ, Երևան, 2020թ., էջեր 33-43
https://drive.google.com/file/d/1cHRTnlopybmY8PG21NgjgvCGQ-3svF9m/view
«Ազատազրկվածների կրթության (այդ թվում՝ մասնագիտական) ապահովման խնդիրները ՀՀ քրեակատարողական համակարգում», Քաղաքականության համառոտագիր
http://bit.do/foCzF
«ՀՀ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց կրթության առկա իրավիճակը», «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան» կազմակերպություն, Երևան, 2020թ.
http://www.dvv-international.ge/fileadmin/files/caucasus-turkey/Armenia/Resources/DVV-PEN-Research_for_prison_education_2019.pdf
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին հիմնական հանրակրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններ
http://bit.do/fpNQo
http://bit.do/fpNQv
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները» (2018-2019 ուսումնական տարվա համար) հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1398-Ա/2 հրաման
http://bit.do/fqwbP
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված «Ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթական հատուկ հաստատության ուսումնական պլանները» (2019-2020 ուսումնական տարվա համար) հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2019 թվականի օգոստոսի 12-ի թիվ 490-Ա/2 հրաման
http://bit.do/fqwcv
«Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց», Երևան, 2019 թ., էջեր 248-254
http://bit.do/fpN9T
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի թիվ 124-Ն որոշում
http://bit.do/fpPam
Այս տեսանյութում ներկայացվում է ազատազրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը: Ազատազրկված անձանց վերասոցիալականացման վրա դրական ազդեցություն է թողնում արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, որի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց հոգեկան առողջության, վարքագծի և հոգեվիճակի վրա։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար կարևոր է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվեն կարճատև և երկարատև տեսակցություններ, կարճաժամկետ մեկնումներ, հեռախոսազանգ և տեսազանգ: Իսկ հիմնարկի վարչակազմը պարտավոր է համապատասխան պայմաններ նախատեսել ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ազատազրկված անձանց կապն ապահովելու համար՝ այդ նպատակով ստեղծելով կարճատև և երկարատև եսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ և լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
Հղումներ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք
Հոդված 13, կետ 9; հոդված 17
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեակատարողական օրենսգիրք
Հոդված 12, կետ 9; հոդված 92
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=136431
«ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշում, բաժին 16, բաժին 20
https://www.arlis.am/documentview.aspx?docid=70166&fbclid=IwAR3rHV1WMMVx034KvbLlmrzgyB0vaQOb3pkqKo6_uzUs7uUQiCGFGLbd37Y
«Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ, Երևան, 2020թ., էջեր 55-68
https://drive.google.com/file/d/1cHRTnlopybmY8PG21NgjgvCGQ-3svF9m/view