Ինչպե՞ս արդյունավետ կառավարել ժամանակը

Կապված մեր ինքնություններից, թե որին ենք ավելի շատ կարևորություն տալիս մեր կյանքի ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածում, մենք այդ ինքնություններին ավելի շատ ժամանակ ենք տրամադրում։ Օրինակ, եթե ես ուսանող եմ, ուսանող լինելը, գիտելիք ստանալը, հմտություններ ձեռք բերելն ինձ համար ամենակարևորն է, ուստի ես իմ ժամանակի մեծագույն հատվածը տրամադրում եմ հենց այս ինքնության համար։  Որպեսզի հասկանանք, թե մենք ինչքան ժամանակ ենք տրամադրում ինչ-որ անելիքների Քրիստինե Ասատրյանը ծանոթացնում է մի շարք գործիքների հետ և խորհուրդն է տալիս օրինակ՝ մեկ շաբաթվա կտրվածքով դուք ինքներդ գրեք, թե ինչ եք արել և ինչքան ժամանակ եք տրամադրել յուրաքանչյուր անելիքին, այդպես դուք կբացահայտեք այն երևույթները, որոնք խանգարում են ձեզ ժամանակն ավելի արդյունավետ կառավարելու համար։

Հավելյալ հղումներ

Ժամանակի կառավարում (википедия)

Պարետոյի սկզբունք կամ 20/80-ի կանոն (skill.am)

Ժամանակի կառավարում․ աշխատել ավելի արդյունավետ, այլ ոչ թե ավելի շատ (staff.am)