Հակագենդերային արշավների համընդհանուր հետնախորքը և տեղական միտումները
Հակագենդերային արշավները այն անձանց և խմբերի գործողություններն են, որոնք միտված են տարբեր հասարակություններում հոմոֆոբ և կնատյաց տրամադրությունների արտադրությանը, վերարտադրությանը, մշակմանը, տարածմանը, ինչպես նաև այնպիսի հակաիրավապաշտպան, հակաժողովրդավար գործողությունների իրականացումն է, որոնք արգելակում են երկրում կամ հասարակությունում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտի զարգացումը, բարեփոխումը կամ պաշտպանումը։ Գենդերային հավասարությունը և ԼԳԲՏ անձանց իրավունքների հարցերը լինելով զգայուն թեմաներ մշտապես հանդիսացել են մանիպուլիացիոն գործիք քաղաքական, տնտեսական կամ կուսակցական նեղ շահեր հետապնդող անձանց ձեռքում։ Միջազգային և Հայաստանի հակագենդերային արշավների մասին պատմում է հետազոտող Արփի Մանուսյանը։
Ստամբուլյան կոնվենցիայի շահարկումները Հայաստանում
Հայաստանը 2017-ին արդեն հավանոթյուն էր տվել Ստամբուլյան կոնվենցիային, իսկ 2018-ի հունվարին Ստրասբուրգում արդեն ստորագրել էր այն, բայց եթե հիշենք այդ շրջանում կոնվենցիան չունեցավ այն հանրային-քաղաքական հնչեղությունը, որն այն ստացավ հեղափոխությունից անմիջապես հետո։ Այս հնչեղությունը և Ստամբուլյան կոնվենցիայի շահարկումների առանցքում հայտնվելը ուրույն և բնորոշ չէր միայն Հայաստանին։ Աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Եվրոպական մի շարք երկրներում՝ Խորվաթիայում, Սլովակիայում, Բուլղարիայում կոնվենցիան կրկին դարձել էր աջ պոպուլիստական կառավարությունների հերթական հետադիմական քաղաքականությունները առաջ տանելու գործիքներից մեկը։ Հետազոտող Արփի Մանուսյանը խոսում է այն մասին, թե ինչպես է Հայաստանում քաղաքական իշխանությունը վախենում և տուրք տալիս այս խմբերի գործունեությանը և կարևորում է, որ մենք կարողանանք հասկանալ, թե ինչ շահերից ելնելով են այս խմբերը հանդես գալիս Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և ինչ շահեր են հետապնդում, ինչ ուժերի հովանու ներքո են նրանք հավաքված։
Իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների զանգվածայնացումը
Արփի Մանուսյանը պատմում է, թե ինչպես Հայաստանում տարբեր ֆաշիստական և ծայրահեղ աջական միտումներով խմբեր և անհատներ հետզհետե ձևակերպեցին տարբեր դավադրական տեսություններ, իբրև թե կանանց կամ ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող անհատները և կազմակերպությունները որոշակի դրսի ուժեր են և նրանք կառուցեցին կոնսպիրացիաներ, որտեղ արտաքին թշնամին և ներքին թշնամին փոխկապակցված կերպով երկիրը տանում են դեպի կործանման։ Այնինչ, իրականում ժողովրդավարության և մարդու իրավունքների արգելակումներն են, որ բերում են հանրային շահերի ստորադասմանը և նեղ քաղաքական շահերի առաջ մղմանը։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր զգայուն հայացքը պահենք այս հարցերի նկատմամբ, փորձենք ոչ միայն լսել տարբեր մանիպուլացիոն դավադրական, հոմոֆոբ տրամադրություններ տարածող խմբերին, այլև ինքներս փորձենք այդ հարցերի նկատմամբ մեր գիտելիքը ձևավորել։
Հավելյալ հղում
Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում (հետազոտություն)