Instructor

User Avatar

Արփի Մանուսյան

Հետազոտող Արփի Մանուսյանը 2008-ից ներգրավված է Սոցիոսկոպ ՀԿ-ի հետազոտական ծրագրերում, այժմ էլ հանդիսանում է կազմակերպության նախագահը: Սովորել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլետում, ունի մագիստրոսի աստիճան։ Երկար տարիներ ուսումնասիրել է մարդու իրավունքների, քաղաքացիական շարժումների և քաղաքական գաղափարների շուրջ դիսկուրսները, ունի բազմաթիվ հրապարակումներ, ինչպիսիք են՝ «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» (Սոցիոսկոպ ՀԿ, 2019), «Հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը և նպատակները հետհեղափոխական Հայաստանում» (Սոցիոսկոպ ՀԿ, 2020) գրքերում, «Փոփոխության որոնումներ» (Սոցիոսկոպ ՀԿ, 2016) և «Պայքարի փորձ[եր]» (Սոցիոսկոպ ՀԿ, 2016) հետազոտական հոդվածների ժողովածուներում և Caucasus Analytical Digest-ի՝ հայաստանյան շարժումներին և քաղաքականություններին նվիրված համարում (2017, No 91)։

2 Courses
1 Student