Առաջնորդությունը պետք է դիտարկել որպես սոցիալական ֆենոմեն և պետք է հասկանալ որպես որոշակի ազդեցություն խմբի մեկ անդամի կողմից մյուս անդամների վարքի վրա։ Առաջնորդության մի շարք տեսակներ կան, որոնք կարող ենք հեշտորեն նույնականացնել մեզ ծանոթ քաղաքական առաջնորդների և, ինչու չէ, պարզապես զննելով մեր ընկերական կամ աշխատանքային շրջապատը։ Լուսինե Քարամյանը տեսանյութում պատմում է առաջնորդության տիպերի, դրանց տարբերությունների մասին և բերում է օրինակներ, ինչպես նաև ներկայացնում է, թե որոնք են առաջնորդին բնորոշ որակները։ Լուսինեն նաև ներկայացնում է, թե որոնք են այն պատճառները, որ հասարակության շրջանում առաջացնում են տարբերակված մոտեցում կին և տղամարդ առաջնորդների նկատմամբ։ Նա շեշտում է, որ կինն ու տղամարդը սովորաբար հասարակության մեջ իրավահավասար են, բայց սոցիալական, սոցիալ-մշակութային տեսանկյունից հաճախ հնարավոր է դիտարկել տեսանելի կամ անտեսանելի տարբերություններ, որոնք էլ պատճառն են տղաների և աղջիկների տարբերվող սոցիալականացման։
Հղումներ
Leadership through the Gender Lens. Women and Men in Organisations (research)
Women Score Higher Than Men in Most Leadership Skills (research)
Gender Issues in Leadership (presentation)
Male vs. Female Leaders: What’s the Difference? (presentation)
The Science of Women’s Leadership (Ted Talk)