Instructor

User Avatar

Լուսինե Քարամյան

Լուսինե Քարամյանը սոցիալական աշխատանքի մասնագետ է, հետազոտող և ունի դասավանդման հարուստ փորձ։ 2004 թվականից սկսել է դասավանդել հանրային առողջապահության, իսկ 2006 թվականից նաև սոցիալական աշխատանքի ու սոցիալական ոլորտներում կառավարման հետ կապված առարկաներ ԵՊՀ-ում։ Նրա հետազոտական աշխատանքները վերաբերվում են հանրային առողջապահությանը, ՄԻԱՎ-ին, պալիատիվ խնամքին, մարդու իրավունքներին և սոցիալական աշխատանքին, ինչպես նաև ԼԳԲՏՔ անձանց հիմնախնդիրներին, կրթության մեջ բազմազանությանն ու ներառականությանը։ 2010-2013 թթ․ ընթացքում Լուսինե Քարամյանը հանդիսացել է «ԱՄՆ շրջանավարտների հայաստանյան ասոցիացիայի» խորհրդի անդամ, որից առաջին տարվա ընթացքում զբաղեցրել է խորհրդի նախագահի պաշտոնը։ Ներկայումս հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնական դասախոս, ինչպես նաև «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի նախագահն է։

1 Course
0 Students