Խտրականությունից պաշտպանվելու քրեաիրավական մեխանիզմները

Անձի խտրականությունից զերծ լինելու իրավունքն այնքան կարևոր է, որ այն խախտելու և խախտված իրավունքը վերականգնելու համար նախատեսվում է քրեաիրավական պաշտպանության մեխանիզմներ, այսինքն անձին առանց որևէ ողջամիտ հիմքի տարբերակված վերաբերմունքի արժանացնելու որոշ դրսևորումներ կարող են հանգեցնել քրեաիրավական պատասխանատվության, ընդհուպ մինչև ազատությունից զրկելու։ Փաստաբան Լուիզա Վարդանյանը պատմում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածների մասին, որոնք նախատեսում են խտրականության տարատեսակ հիմքերով պատիժներ, խոսում է դրանց սահմանափակումների և թերությունների մասին։